Խմբային տուր՝ Ջերմուկի բնական գեղեցկությունը

0 (0 Reviews)
Jermuk Waterfall, Jermuk, Armenia
From: €38,16
0
(0 review)
Check
Տևողություն

12 ժամ

Տուրի տեսակը

Specific Tour

Խմբի քանակ

19 անձ

Լեզուներ

Անգլերեն, Ռուսերեն

Նկարագրություն

Գտնվելով Հայաստանում՝ դուք պարզապես չեք կարող բաց թողնել ամենահայտնի վայրերից մեկը՝ կապուտաչյա Սևանա լիճը այցելելու հնարավորությունը:

Մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով ընդամենը 1 ժամ հեռավորության վրա գտնվում է Սևանա լիճը՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ շրջապատված մեծ լեռնաշղթայով: Այստեղ դուք կայցելեք Հայրավանքը, որը նույնպես գտնվում է բարձունքի վրա, և այստեղից բացվում է հրաշալի տեսարան։

Ափի երկայնքով ճանապարհը կշարունակվի դեպի Նորատուս գյուղը, որտեղ գտնվում է հայկական խաչքարների ամենամեծ հավաքածուն։ Խաչքարը իրենից ներկայացնում է տափակ քարե սալ, որի վրա փորագրված է փրկության ճանապարհը խորհրդանշող խաչը։ Ըստ ավանդության, Հայկը՝ բոլոր հայերի նախահայրը, իր ժողովրդին հրամայեց փորագրել Հայաստանում յուրաքանչյուր քար։ Սա է պատճառը, որ այդ 3000 փորագրված քարերի վրա կարելի է տեսնել Հայաստանի տարբեր ժամանակաշրջանի պատմության դրվագներ։

Ապա կուղևորվենք Ջերմուկ, որը  գտնվում է փոքր լեռնաշղթայի վրա և ունի ծովի մակարդակից 2,080 մ բարձրություն՝ շրջապատված լեռներով և անտառներով: Արփա գետի կիրճով լեռնաշղթան բաժանված է երկու մասի: Ջերմուկը հայտնի է իր բուժիչ ջրով: Ջերմուկի ջրերը հարյուրավոր տարիների ընթացքում բազմաթիվ հիվանդությունների բուժման հուսալի միջոց էին:

Քաղաքը եզակի է նաև իր ջրվեժով: Ջրվեժի բարձրությունը 72 մ է: Ջրվեժը երբեմն կոչվում է «Ջրահարսի վարսեր»: Ջերմուկը բավականին երկար պատմություն ունի, սակայն ժամանակակից քաղաքը հիմնադրվել է միայն 1940 թվականին, առաջին առողջարանի ստեղծումից հետո: Ներկայումս Ջերմուկը հայտնի է իր ժամանակակից եւ հարմարավետ առողջարաններով:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան կազմակերպվում է ամեն ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, ՈՒՐԲԱԹ

ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Ռուսերեն, Անգլերեն

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ա. Թամանյանի արձանի դիմաց, Կասկադ համալիր

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
50% զեղչ երեխաների համար

 

Հիմնական տեսարժան վայրերը

  • Հայրավանք
  • Նորատուսի խաչքարեր
  • Վարդենյանց լեռնանցք
  • Ջերմուկի ջրվեժ
  • Ջերմուկի հանքային ջրեր
  • Գինու համտես

Ներառված/Բացառված

  • Զբոսավարի ծառայություն (անգլերեն, ռուսերեն)
  • Wi-Fi տրանսպորտում
  • Մուտքի տոմսեր
  • Շշալցված ջուր
  • Քաղցրավենիք

Տևողություն

Ամբողջ օր (+7 ժամ)

Լեզուներ

Անգլերեն
Ռուսերեն

Հավաքածուներ

Գինու տուրեր
Ընտանեկան տուրեր
Հանգիստ երեխաների հետ
Տուրեր միայնակ ճանապարհորդների համար
Տուրեր տարեցների համար
Տուրեր տեսարժան վայրեր

Կացարան

Առանց բնակատեղի

Բարդության մակարդակ

Հեշտ

Հաճախակի տրվող հարցեր

  1. Մենք ԱՆՎՃԱՐ կազմակերպում ենք դիմավորում քաղաքի կենտրոնում գտնվող Ձեր հյուրանոցում ըստ հարցման:
  2. Տուրի տևողությունը կարող է տատանվել՝ կախված եղանակային պայմաններից և այլ չնախատեսված հանգամանքներից:
  3. Տուրը կարող է փոփոխվել կամ չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել  Հրապարակային պայմանագրում։

  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM): 

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Շրջագայության գտնվելու վայրը

Jermuk Waterfall, Jermuk, Armenia

Կարծիք

0/5
Գնահատված չէ
(0 Reviews)
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Շատ վատ
0
0 կարծիք տուրի մասին - Ցուցադրված է 1 0-ից

Թողնել կարծիք

Սկսած։ €38,16
0 (0 Reviews)

Owner

lilit

Գրանցված է 2024-ից

Ուսումնասիրեք այլ տարբերակներ