12 ժամ
Specific Tour
19 անձ
Անգլերեն, Ռուսերեն
Գտնվելով Հայաստանում՝ դուք պարզապես չեք կարող բաց թողնել ամենահայտնի վայրերից մեկը՝ կապուտաչյա Սևանա լիճը այցելելու հնարավորությունը:
Մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով ընդամենը 1 ժամ հեռավորության վրա գտնվում է Սևանա լիճը՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ շրջապատված մեծ լեռնաշղթայով: Այստեղ դուք կայցելեք Հայրավանքը, որը նույնպես գտնվում է բարձունքի վրա, և այստեղից բացվում է հրաշալի տեսարան։
Ափի երկայնքով ճանապարհը կշարունակվի դեպի Նորատուս գյուղը, որտեղ գտնվում է հայկական խաչքարների ամենամեծ հավաքածուն։ Խաչքարը իրենից ներկայացնում է տափակ քարե սալ, որի վրա փորագրված է փրկության ճանապարհը խորհրդանշող խաչը։ Ըստ ավանդության, Հայկը՝ բոլոր հայերի նախահայրը, իր ժողովրդին հրամայեց փորագրել Հայաստանում յուրաքանչյուր քար։ Սա է պատճառը, որ այդ 3000 փորագրված քարերի վրա կարելի է տեսնել Հայաստանի տարբեր ժամանակաշրջանի պատմության դրվագներ։
Ապա կուղևորվենք Ջերմուկ, որը գտնվում է փոքր լեռնաշղթայի վրա և ունի ծովի մակարդակից 2,080 մ բարձրություն՝ շրջապատված լեռներով և անտառներով: Արփա գետի կիրճով լեռնաշղթան բաժանված է երկու մասի: Ջերմուկը հայտնի է իր բուժիչ ջրով: Ջերմուկի ջրերը հարյուրավոր տարիների ընթացքում բազմաթիվ հիվանդությունների բուժման հուսալի միջոց էին:
Քաղաքը եզակի է նաև իր ջրվեժով: Ջրվեժի բարձրությունը 72 մ է: Ջրվեժը երբեմն կոչվում է «Ջրահարսի վարսեր»: Ջերմուկը բավականին երկար պատմություն ունի, սակայն ժամանակակից քաղաքը հիմնադրվել է միայն 1940 թվականին, առաջին առողջարանի ստեղծումից հետո: Ներկայումս Ջերմուկը հայտնի է իր ժամանակակից եւ հարմարավետ առողջարաններով:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան կազմակերպվում է ամեն ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, ՈՒՐԲԱԹ
ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Ռուսերեն, Անգլերեն
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ա. Թամանյանի արձանի դիմաց, Կասկադ համալիր
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
50% զեղչ երեխաների համար
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:
Թողնել կարծիք