ԱՆՀԱՏԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ դեպի Խոր Վիրապ, Սբ. Հռիփսիմե և Սբ Գայանե եկեղեցիներ, Էջմիածնի Մայր Տաճար, Զվարթնոց տաճար

0 (0 Reviews)
Charents' Arch, H3, Voghjaberd, Armenia
From: 35,700 ֏
0
(0 review)
Check
Տևողություն

7 ժամ

Տուրի տեսակը

Daily Tour

Խմբի քանակ

19 անձ

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

  • Խոր Վիրապը հայկական վանական համալիր է, որը կառուցվել է 642 թ.: Խոր Վիրապ նշանակում է խոր փոս: Վանական համալիրը հայ առաքելական եկեղեցու սրբավայրերից է և ուխտագնացության վայր: Խոր Վիրապի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստը այն է, որ վանքը կառուցվել է թագավորական բանտի վայրում, որտեղ էլ 13 տարի բանտարկված է եղել առաջին կաթողիկոս և հայոց առաքելական եկեղեցու առաջին ղեկավար՝ Գրիգոր Լուսավորիչը:
  • Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Կոմիտաս Ա Աղցեցու կողմից: Եկեղեցին կառուցվել է կույս Հռիփսիմեի նահատակման վայրում: 2000 թվականին եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում են թաղված երկու հայ ականավոր կաթողիկոս Կաթողիկոս Աստվածատուր (1715-1725) և Կաթողիկոս Գարապետ II (1725-1729):
  • Էջմիածնի մայր տաճարը՝ առաջին քրիստոնեական մայր տաճարներից մեկը կառուցվել է IV դարում և գտնվում է համանուն քաղաքում՝ Էջմիածնում: Այն կառուցվել է այլ տաճարի ավերակների վրա և խորհրդանշել հեթանոսությունից քրիստոնեության անցումը: Էջմիածին բառը նշանակում է ‹‹Իջավ միածինը››:
  • Սուրբ Գայանե եկեղեցին կառուցվել է սուրբ Գայանե կույսի և իր 2 ընկերուհիների նահատակման վայրում: Տաճարը կառուցվել է 7-րդ դարում 4-րդ դարում կառուցված ժամատան վայրում: Եկեղեցին համարվում է հայ ճարտարապետության եզակի և լավագույն օրինակներից մեկը:
  • Զվարթնոցի տաճարը, որը թարգմանաբար նշանակում է ‹‹Հրեշտականոց››, կառուցվել է 7-րդ դարում: Տաճարը կառուցվել է 20 տարիների ընթացքում: Ցավոք, Զվարթնոցը ավերվել է երկրաշարժից 10-րդ դարում և պահպանվել են միայն ավերակները: Բայց, նույնիսկ այս տաճարի ավերակները մեզ թույլ են տալիս պատկերացնել այս յուրահատուկ ճարտարապետական կառույցի գեղեցկությունը:

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն երեք. – կիր.՝ 09:00 – 14:00

 

Հիմնական տեսարժան վայրերը

  • Խոր Վիրապի վանական համալիր
  • Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
  • Էջմիածնի մայր տաճար
  • Սուրբ Գայանե եկեղեցի
  • Զվարթնոցի տաճար

Ներառված/Բացառված

  • Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)
  • Ճաշ (եթե ընտրված է)
  • Մուտքի տոմս (եթե ընտրված է)
  • Շշալցված ջուր
  • Wi-Fi ինտերնետ տրանսպորտում
  • Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)
  • Էքսկուրսիայի կանգառների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝ թվային կամ թղթային տարբերակով
  • Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն
  • Հարկեր
  • Ալկոհոլային խմիչքներ
  • Աուդիոգիդ

Տևողություն

Ամբողջ օր (+7 ժամ)

Լեզուներ

Անգլերեն
Հայերեն
Ռուսերեն

Հավաքածուներ

Ընտանեկան տուրեր
Հանգիստ երեխաների հետ
Տուրեր միայնակ ճանապարհորդների համար
Տուրեր տարեցների համար
Տուրեր տեսարժան վայրեր

Կացարան

Առանց բնակատեղի

Բարդության մակարդակ

Հեշտ

Հաճախակի տրվող հարցեր

  1. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ:
  2. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
  3. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
  4. Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
  5. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել  Հրապարակային պայմանագրում։

Անհատական (պատվերով) էքսկուրսիաների դեպքում անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ էքսկուրսիային անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:

  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
  5.  

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Շրջագայության գտնվելու վայրը

Charents' Arch, H3, Voghjaberd, Armenia

Կարծիք

0/5
Գնահատված չէ
(0 Reviews)
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Շատ վատ
0
0 կարծիք տուրի մասին - Ցուցադրված է 1 0-ից

Թողնել կարծիք

Սկսած։ 35,700 ֏
0 (0 Reviews)
Հավելյալ ծառայություններ
  • Traditional lunch (/guest)(6,000 ֏)
  • Guide service Armenian, Russian, English(25,000 ֏)
  • Guide language (French)(15,000 ֏)
  • Guide language (German)(15,000 ֏)
  • Guide language (Italian)(15,000 ֏)
  • Guide language (Spanish)(15,000 ֏)

Owner

lilit

Գրանցված է 2024-ից

Ուսումնասիրեք այլ տարբերակներ