4 ժամ
Daily Tour
19 անձ
Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն
Այս անհատական էքսկուրսիայի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք այցելելու Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերը: Առաջին կանգառը կլինի 1-ին դարի երկրորդ կեսին Արևի աստված Միհրին նվիրված Գառնու հեթանոսական տաճարը: Հաջորդ կանգառի ժամանակ իր յուրահատկությամբ Ձեզ կհիացնի ժայռափոր Գեղարդավանքը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն օր՝ 09:00 – 14:00
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Անհատական (պատվերով) էքսկուրսիաների դեպքում անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ էքսկուրսիային անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:
Թողնել կարծիք