Խմբային տուր՝ Հումորի քաղաք Գյումրի

0 (0 Reviews)
Gyumri, Armenia
From: $33,54
0
(0 review)
Check
Տևողություն

11 Ժամ

Տուրի տեսակը

Specific Tour

Խմբի քանակ

19 անձ

Լեզուներ

Անգլերեն, Ռուսերեն

Նկարագրություն

Անկախ նրանից՝ պատմության սիրահար եք, թե պարզապես ցանկանում եք շրջագայել հումորի քաղաք Գյումրիով, այս շրջագայությունը խոստանում է ձեզ անմոռանալի տպավորություններ: Տուրը սկսվում է քաղաքի հայտնի վայրերով շրջագայությամբ, որտեղ կվայելելք քաղաքային կոլորիտն ու յուրահատուկ ճարտարապետությունը։ Այնուհետև դուք կուղևորվեք Սև Բերդ, որը քաղաքի հզորության խորհրդանիշն է։ Այցելուները կարող են ուսումնասիրել նրա մուգ քարե պատերն ու աշտարակները, ծանոթանալ Գյումրիի անցյալին և  վայելել քաղաքի հիասքանչ տեսարանները վերևից: Ներկայումս մարդիկ գալիս են այստեղ միջոցառումների, ցուցահանդեսների և ներկայացումների համար՝ այն դարձնելով քաղաքի աշխույժ վայր: Շարունակելու ենք մեր շրջայցը Ձիթոխցյանի ազգային ճարտարապետության և քաղաքային կյանքի թանգարան այցելությամբ, որտեղ ցուցադրված են Գյումրիի հարուստ ժառանգությունն ու ճարտարապետական ​​էվոլյուցիան:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան կազմակերպվում է ամեն կիրակի՝ 09:00

ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Ռուսերեն, Անգլերեն

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ա. Թամանյանի արձանի դիմաց, Կասկադ համալիր

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
50% զեղչ երեխաների համար, Ճաշը ներառված է

Հիմնական տեսարժան վայրերը

  • Քաղաք Գյումրի
  • Ձիթողցյանց թանգարան
  • Սև Բերդ

Ներառված/Բացառված

  • Զբոսավարի ծառայություն (անգլերեն, ռուսերեն)
  • Wi-Fi տրանսպորտում
  • Մուտքի տոմսեր
  • Շշալցված ջուր
  • Քաղցրավենիք

Տևողություն

Ամբողջ օր (+7 ժամ)

Լեզուներ

Անգլերեն
Ռուսերեն

Հավաքածուներ

Ընտանեկան տուրեր
Հանգիստ երեխաների հետ
Տուրեր տարեցների համար

Կացարան

Առանց բնակատեղի

Բարդության մակարդակ

Հեշտ

Հաճախակի տրվող հարցեր

  1. Մենք ԱՆՎՃԱՐ կազմակերպում ենք դիմավորում քաղաքի կենտրոնում գտնվող Ձեր հյուրանոցում ըստ հարցման:
  2. Տուրի տևողությունը կարող է տատանվել՝ կախված եղանակային պայմաններից և այլ չնախատեսված հանգամանքներից:
  3. Տուրը կարող է փոփոխվել կամ չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով ։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Շրջագայության գտնվելու վայրը

Gyumri, Armenia

Կարծիք

0/5
Գնահատված չէ
(0 Reviews)
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Շատ վատ
0
0 կարծիք տուրի մասին - Ցուցադրված է 1 0-ից

Թողնել կարծիք

Սկսած։ $33,54
0 (0 Reviews)

Owner

lilit

Գրանցված է 2024-ից

Ուսումնասիրեք այլ տարբերակներ