9 Ժամ
Specific Tour
19 անձ
Անգլերեն, Ռուսերեն
Թեև Հայաստանում կան տարբեր տեսարժան վայրեր, թերևս առավել հայտնին Աստվածաշնչի Արարատ լեռն է: Եվ այդ պատճառով, այս շրջագայության ընթացքում դուք կայցելեք հնարավոր ամենամոտ վայրը, որտեղից բացվում է մի հիասքանչ տեսարան դեպի լեռը:
Երևանից մոտ մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Խոր Վիրապ վանքից բացվում է մի հեքիաթային տեսարան դեպի Հայաստանը խորհրդանշող փառահեղ Արարատը: «Խոր Վիրապ» թարգմանվում է որպես «խորը բանտ» և կառուցվել է թագավորական նախկին բանտից։ Հենց այս բանտում էր փակված մի ամբողջ 13 տարի Գրիգոր Լուսավորիչը՝ առաջին Հայոց կաթողիկոսը: Հետևաբար, զարմանալի չէ, որ աշխարհի ողջ հայերի համար այս վայրը համարվում է սուրբ։ Բացի այդ, ինչպես նշեցինք, սա Արարատ լեռանը ամենամոտ կետն է և շատ հաճախ Հայաստան այցելելու առաջին պատճառը։
Շրջագայության հաջորդ կանգառը Արենի – 1 «Թռչնի» քարանձավն է: 2008 թ.-ին հնագետներն այստեղ հայտնաբերել են մի շարք հնագույն արտեֆակտներ, այդ թվում՝ կաշվե կոշիկ և աշխարհի ամենահին գինու գործարանը։ Այս վայրը, որը գտնվում է Արփա գետի ձախ ափին՝ Արենի գյուղի մոտակայքում, ամենայն հավանականությամբ պատկանում է վաղ բրոնզե դարաշրջանին (շուրջ 5000-6000 տարի առաջ): Այստեղ նաև հայտնաբերվել են ծիսական և գյուղատնտեսության մասին վկայող տարբեր գտածոներ:
Բացի Խոր Վիրապից, մեկ այլ վայր, որը նույնպես անհրաժեշտ է այցելել, Նորավանքն է: Այն միջնադարյան հայկական ճարտարապետության ադամանդներից է և գտնվում է Գնիշիկ գեղատեսիլ կիրճի վերջում` շրջապատված բարձրաբերձ ժայռերով։ Այստեղ դուք կտեսնեք Հայր Աստծո պատկերաքանդակը, որը նույնքան զարմանահրաշ է, որքան և Հիսուս Քրիստոսի պատկերը՝ վերին հարկի մուտքի ճակատաքարին: Օրբելյան ազնվականների կողմից կառուցված այս եկեղեցին հայտնի է որպես այս ազնվական ընտանիքի գերեզմանատուն, որն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ 5-րդ դարից սկսած բացարձակապես արգելված էր թաղել մարդկանց եկեղեցիներում:
Շրջագայության վերջին կանգառը ձեզ հնարավորություն կընձեռի համտեսելու և ձեռքբերելու Հայաստանի հայտնի Արենի գինին՝ պատրաստված աշխարհի ամենահին խաղողատեսակներից, որը կարելի է գնել ինչպես գործարանից, այնպես էլ Արենի գյուղից:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան կազմակերպվում է ամեն երկ., հինգ., շաբ.՝ 09:00
ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Ռուսերեն, Անգլերեն
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ա. Թամանյանի արձանի դիմաց, Կասկադ համալիր
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
50% զեղչ երեխաների համար
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:
Թողնել կարծիք