Տևողություն՝ 12 ժամ
Daily Tour
12 անձ
Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն
Պատրա՞ստ եք խենթ արկածի՝ դեպի Սմբատաբերդ։ Այս տուրը Ձեզ կտանի Վայոց Ձորի վայրի բնության խորքերը՝ անչափ գեղեցիկ ու յուրահատուկ ճանապարհով։ Սմբատ իշխանի անառիկ ամրոցի պատերը հիշեցնում են Անիի հզոր քաղաքը։
Ճանապարհին կայցելենք Զորաց եկեղեցի, միակ եկեղեցին, ուր զինվորները ձիերով էին մտնում աղոթելու՝ պատերազմի առաջ։ Կտեսնեք նաև Հորբաթեղի գեյզերը, իսկ օրն ամփոփելու ենք Նորավանքում, որտեղ ճարտարապետ Մոմիկի ողբերգական սերն է քարացել։
Այս շրջագայությունը միավորում է դարերը՝ անցնելով հնության միջով ժամանակակից 4×4 մեքենայով։ Օրվա վերջում ձեզ կհյուրընկալենք՝ թեյով, սուրճով և քաղցրավենիքով։
Զորաց Եկեղեցի (Զինվորների Եկեղեցի)՝ բարձր դարպասով, կառուցված 14-րդ դարում։ Զինվորները մտնում էին ձիերով՝ օրհնություն ստանալու համար։
Բացահայտեք Վայոց ձորի Հորբաթեղ գյուղում գտնվող հազվագյուտ բնական գեյզերը։
5-րդ դարի ամրոց՝ կառուցված Սյունիքի Սմբատ իշխանի կողմից։ Գտնվում է բարձունքի վրա՝ շրջապատված գեղատեսիլ ձորերով։
Հայկական ճարտարապետության մարգարիտ, 13-14-րդ դարերի վանական համալիր՝ կապված ողբերգական սիրո պատմության հետ։
Ընդմիջում՝ հայկական հյուրընկալությամբ՝ թեյ, սուրճ և տեղական քաղցրավենիք։
Մայրամուտին՝ շաշլիկ բաց երկնքի տակ։ Իդեալական ավարտ անմոռանալի օրվա։
Շրջագայության ընթացքում կլինի մի քանի կանգառ՝ Ձեր լուսանկարների համար։
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով ։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:
Ինչպես նշվեց վերևում, գործում է սննդի երկու տարբերակ՝ lunch box-եր և պիկնիկ՝ խորովածի պատրաստմամբ։ Ստորև կարող եք տեսնել որոշ տեղեկություններ սննդային ընդգրկումների մասին:
Lunch Box-ի տարբերակներ.
Lunch Box 1՝
Lunch Box 2՝
Lunch Box 3՝
Խորովածի տեսակներ.
Գործում է խորովածի ընտրության 3 տարբերակ, Ձեզ համար ամենահարմար տարբերակը ընտրելուց հետո խնդրում ենք նախապես կապ հաստատել գրասենյակի հետ՝
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ՝
Թողնել կարծիք