ԽԵՆԹ ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՈՒՐ՝ Սմբատաբերդ, Զորաց Տաճար, Հորբատեղի Գեյզեր, Նորավանք

0 (0 Reviews)
Smbataberd, Artabuynk, Armenia
From: €0,00
0
(0 review)
Check
Տևողություն

12 ժամ

Տուրի տեսակը

Specific Tour

Խմբի քանակ

12 անձ

Լեզուներ

Նկարագրություն

Պատրա՞ստ եք խենթ արտաճանապարհային ուղևորության դեպի Սմբատաբերդ: Բերդի պարիսպներն իրենց դարպաներով հիշեցնում են Անի քաղաքը: Մեզ սպասվում է գեղեցիկ և չկրկնվող ճանապարհ մինչ Սմբատ իշխանի անառիկ բերդ հասնելը: Այս արտաճանապարհային տուրի ժամանակ կայցելենք նաև Զորաց տաճար, որը մեր օրերում միակն է իր չկրկնվող պատմությամբ և կառուցվածքով: Այն միակն է, որի խորանը ունի հատուկ բարձրություն, քանի որ այն հանդիսացել է մի սրբատեղի, որտեղ պատերազմ մեկնող զինվորները մտնում էին ձիերով՝ օրհնություն ստանալու: Այս տուրի ժամանակ մեկտեղվում են անցյալն ու ներկան՝ ներկայիս հատուկ փոխադրամիջոցով շրջագայելով 5-14-րդ դարերում: Արտաճանապարհային տուրին ժամանակ ադրենալինի չափաբաժինն ստանալուց հետո՝ օրը կամփոփենք թեյի և քաղցրավենիքի հյուրասիրությամբ:

• Սմբատաբերդը Վայոց Ձորի մարզում գտնվող պաշտպանական համալիր է, որը կառուցվել է Սյունյաց Սմբատ իշխանի կողմից, որը հանդիսանում է պատճառներից մեկը, որ բերդը կոչվում է նաև Սմբատի բերդ:  Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։
• Զորաց եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղում և ունի շատ հետաքրքիր պատմություն: Տեսնելով եկեղեցին կարելի է միանգամից նկատել, որ նրա գմբեթն ավելի բարձր է, քան մյուս եկեղեցիներինը: Պատճառն այն է, որ զինվորները պատերազմներից առաջ միշտ ձիերի վրա մտնում էին եկեղեցի՝ աղոթելու և օրհնություն ստանալու, այդ իսկ պատճառով էլ եկեղեցին տեղացիների կողմից հայտնի է նաև Զինվորի եկեղեցի անունով: Այն կառուցվել է 14-րդ դարում՝ Սյունյաց նահանգի մետրոպոլիտ Ստեփանոս Տարսայիճի կողմից:
• Նորավանքը կամ Ամաղու վանքը հայ առաքելական վանական համալիր է, որը կառուցվել է 13-14-րդ դարերում: Վանքը գտնվում է Վայոց Ձորի Ամաղու գյուղից մոտ 3 կմ հեռավորության վրա: Ըստ ավանդության վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի դստերը: Հայրը Մոմիկին խոստանում է աղջկան ամուսնացնել նրա հետ, եթե 3 տարում մի յուրօրինակ շինություն կառուցի իշխանի համար: Մոմիկը ընդունելով պայմանը սկսում է շինարարությունը և ժամանակի ավարտին մոտ, երբ Մոմիկն արդեն գրեթե ավարտած է լինում կառուցումը, իշխանն իր ծառային ուղարկում է Մոմիկի մոտ: Երիտասարդ վարպետը սպանվում է՝ եկեղեցու գմբեթից ցած նետվելով:
• Հորբատեղի գեյզերը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Հորբատեղ գյուղում:

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն երկ.- կիր.՝ 07:00 – 09:00

ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը

Հիմնական տեսարժան վայրերը

• Սմբատաբերդ
• Զորաց եկեղեցի
• Նորավանք
• Հորբատեղի գեյզեր

Ներառված/Բացառված

• Wi-Fi ինտերնետ տրանսպորտում
• Շշալցված ջուր
• Lunch box (եթե ընտրված է)
• Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ
• Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)
• Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն
• Հարկեր
• Թեյ/սուրճ և խորտիկներ
• Անձրևանոց
• Առաջին անհրաժեշտության դեղորայք
• Ապահովագրություն
• Ալկոհոլային խմիչքներ
• Աուդիոգիդ

Երթուղի

Կանգառ 1 Զորաց Տաճար

Զորաց եկեղեցին կոչվում է նաև Զինվոր եկեղեցի, քանի որ պատերազմից առաջ զինվորները ձիերով եկեղեցի էին գալիս օրհնություն ստանալու։

Կանգառ 2 Հորբատեղի Գեյզեր

Հորբատեղ գեյզերը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ համանուն գյուղում։

Կանգառ 3 Սմբատաբերդ

Սմբատաբերդը 5-րդ դարի ամրոց է՝ շրջապատված գեղեցիկ բնությամբ և խորը կիրճերով։

Կանգառ 4 Նորավանք

Նորավանքը Վայոց Ձորի մարզում գտնվող բարձրակարգ շքեղ վանական համալիր է և Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից է։

Կանգառ 5 Թեյ / սուրճ և խորտիկներ

Տուրի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն խորտիկներ և թեյ / սուրճ

Կանգառ 6 Խորովածի պատրաստում և ընթրիք մաքուր օդին

Բաց երկնքի տակ պատրաստված խորովածով ընթրիքը լավագույն փորձառություններից է, որ կարող եք ունենալ Հայաստանի բնության գրկում:

Կանգառ 7 Ֆոտոստոպեր

Անհնար է արտաճանապարհային շրջագայության գնալ և չունենալ ֆոտոստոպեր: Մենք հոգ կտանք ձեր գեղեցիկ լուսանկարների մասին։

Տևողություն

Ամբողջ օր (+7 ժամ)

Հավաքածուներ

Էքստրեմալ տուրեր
Սպորտային տուրեր
Տուրեր միայնակ ճանապարհորդների համար
Ֆոտոտուրեր

Բարդության մակարդակ

Հեշտ

Հաճախակի տրվող հարցեր

1. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
2. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
3. Շրջագայությունը հակացուցված է ճնշման խնդիրներ ունեցող մարդկանց, հղիների և մինչև 10 տարեկան երեխաների համար։
4. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
5. Արտաճանապարհային շրջագայության ընթացքում ֆիքսված կանգառների միջնամասում (3-4 ժամ) հնարավոր չի լինի օգտվել սանհանգույցից:
6. Խորովածի պատրաստման տարբերակը ընտրելու դեպքում խնդրում ենք նախապես կապ հաստատել գրասենյակի հետ՝ մսի տեսակն ընտրելու համար։ լոր, ձուկ կամ հավ:

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով ։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

• Հետևել ուղեկցորդի ցուցումներին
• Տուրի ընթացքում առաջացած անկանխատեսելի իրավիճակներում պահպանել հանգստություն
• Մեքենայի շարժման ընթացքում չբացել դուռը և դուրս չգալ մեքենայից

• Կրել հարմարավետ, եղանակին համապատասխան հագուստ և կոշիկներ
• Ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր
• Ունենալ անհրաժեշտ դեղորայք՝ առողջական խնդիրների դեպքում
• Հարմարավետ ուսապարկ և լապտեր
• Հետևել վարորդի բոլոր ցուցումներին
• Առանց սննդի տարբերակն ընտրելու դեպքում մեկ օրվա համար ունենալ անհրաժեշտ քանակությամբ սնունդ

Ինչպես նշվեց վերևում, գործում է սննդի երկու տարբերակ՝ lunch box-եր և պիկնիկ՝ խորովածի պատրաստմամբ։ Ստորև կարող եք տեսնել որոշ տեղեկություններ սննդային ընդգրկումների մասին:

Lunch Box-ի տարբերակներ.

Lunch Box 1՝

• Հավի լանգետ
• Բանջարեղենով բրինձ
• Բանջարեղենով աղցան
• Հաց

Lunch Box 2՝

• Հավի թեւիկներ
• Կարտոֆիլ ֆրի
• Կաղամբով աղցան
• Հաց

Lunch Box 3՝

• Մսային ռագու
• Հնդկաձավար
• Ճակնդեղով աղցան
• Հաց

Խորովածի տեսակներ.

Գործում է խորովածի ընտրության 3 տարբերակ, Ձեզ համար ամենահարմար տարբերակը ընտրելուց հետո խնդրում ենք նախապես կապ հաստատել գրասենյակի հետ՝

• Հավի/խոզի
• Իշխան ձկան
• Լորի

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ՝

• Լանչ բոքսերը նախատեսված են թեթև կերակուրներ մատուցելու համար։ Մեկ անձի համար ճաշի տուփերի քանակը փոփոխելու համար խնդրում ենք նախապես դիմել գրասենյակ։
• Մեկ խմբի համար կարող եք ընտրել մեկ տարբերակ
• Վեգան սնունդ նախընտրելու դեպքում խնդրում ենք նախապես կապ հաստատել գրասենյակի հետ
• Ինչպես խորովածի, այնպես էլ լանչ բոքսի դեպքում, ձեր խմբի համար ամենահարմար տարբերակը ընտրելուց հետո խնդրում ենք նախապես կապ հաստատել գրասենյակի հետ

Շրջագայության գտնվելու վայրը

Smbataberd, Artabuynk, Armenia

Կարծիք

0/5
Գնահատված չէ
(0 Reviews)
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Շատ վատ
0
0 կարծիք տուրի մասին - Ցուցադրված է 1 0-ից

Թողնել կարծիք

Սկսած։ €0,00
0 (0 Reviews)

Owner

lilit

Գրանցված է 2024-ից

Ուսումնասիրեք այլ տարբերակներ