Բացահայտիր Հայաստանը | 4 օր – 3 գիշեր

0 (0 Reviews)
Debed river start point, Dsegh, Armenia
From: ₽58.800,00
0
(0 review)
Check
Տևողություն

4 օր (3 գիշեր)

Տուրի տեսակը

Daily Tour

Խմբի քանակ

20 անձ

Լեզուներ

___

Նկարագրություն

Հայտնվեք Հայաստանի հեքիաթային աշխարհում 4 օր և 3 գիշեր Jan Armenia Tours & Travel-ի հետ:

Սկսեք Դեբեդ գետով ռաֆտինգով, որտեղ կվայելեք շքեղ տեսարանները: Այնուհետև բացահայտեք Սանահինի հնագույն վանքը, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, և խորհրդավոր Մենձ Եր քարանձավը, որը հայտնի է իր պատմությամբ և գաղտնիքներով:

Այցելեք կապուտաչյա Սևան՝ Կովկասի ամենամեծ լիճը, և հիացեք Սևանավանքից բացվող տեսարանով: Որպես “հայկական Շվեյցարիա” հայտնի Դիլիջանը, հիացնում է իր կանաչ անտառներով և մաքուր օդով: Ուսումնասիրեք վեհաշուք Հաղարծինի վանքը, որը շրջապատված է խիտ անտառներով, և անտառներում թաքնված հեքիաթային Պարզ լիճը: Այս լիճը հայտնի է իր բյուրեղյա մաքուր ջրով և հանգիստ մթնոլորտով, որը իդեալական է հանգստի և մեդիտացիայի համար:

Տուրի ավարտին վայելեք գնումները Երևանուի Գումի շուկայում և Վերնիսաժում, որտեղ կարող եք ձեռք բերել եզակի հուշանվերներ և տեղի վարպետների ձեռքի աշխատանքները՝ օդանավակայան մեկնելուց առաջ:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 2 անձից

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
Ապրիլ – Հոկտեմբեր

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ձեր հյուրանոցը

Հիմնական տեսարժան վայրերը

  • Ռաֆթինգ Դեբեդ գետում
  • Սանահինի վանք
  • Մենձ Էր քարանձավ
  • Սևանա լիճ
  • Սևանավանք
  • Հաղարծին վանք
  • Հաղարծնի թաքնված ջրվեժը
  • Պարզ լիճ

Ներառված/Բացառված

  • Անհատական ​​տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցով
  • 3 x գիշերակաց
  • 3 x նախաճաշ հյուրանոցում
  • Անգլախոս վարորդ
  • Տեղական զբոսավարի ծառայություն դեպի թաքնված ջրվեժ
  • Ռաֆթինգի վճար
  • Մենձ Էր քարանձավի մուտքավճար
  • Oրական 1 շիշ ջուր մեկ անձի համար
  • Wi-Fi տրանսպորտային միջոցում
  • Ծրագրին համապատասխան էքսկուրսիաներ
  • Միջազգային թռիչքների տոմսեր
  • Ճանապարհորդական ապահովագրություն
  • Գիշերակաց մեկտեղանոց սենյակում
  • Թեյավճարներ և անձնական ծախսեր

Երթուղի

Տեղափոխում օդանավակայանից Երևան։ Տեղավորում հյուրանոցում:

Տևողությունը՝ 11-12 ժամ / Հեռավորությունը՝ 330 կմ

Դեբեդ գետում ռաֆթինգը լավագույն և ամենազվարճալի զբաղմունքներից է Հայաստանում: Այն հանգստի լավագույն տարբերակն է հատկապես այն մարդկանց համար, ովքեր սիրում են ադրենալին և էքստրիմ: Այստեղ մենք կարող ենք զգալ անմոռանալի հույզեր, կերտել  հիշողություններ և պարզապես հիանալ Լոռվա հիասքանչ բնությամբ: Ռաֆթինգից հետո կսկսվի շրջագայության մշակութային մասը։ Կայցելենք Սանահինի վանքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ժառանգության վայրերից է։ Վանքի պատմությանը ծանոթանալուց հետո կայցելենք Հայաստանի ամենայուրահատուկ վայրերից մեկը, որը կոչվում է «Մենձ էր քարանձավ»։ Այստեղ մենք կունենանք հաճելի երեկո, այնուհետև կվերադառնանք Երևան։

Տևողությունը՝ 10-11 ժամ / Հեռավորությունը՝ 250 կմ

Այս անգամ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելել բնական գեղեցկությամբ Սևանա լիճը և Սևանավանքը։ Հաջորդ կանգառը կլինի Հին Դիլիջան համալիրը, որը 19-րդ դարի ոճի գեղեցիկ փողոց է։ Այստեղ կարճատև կանգառից հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի 13-րդ դարի Հաղարծին վանք։ Հետագայում պրոֆեսիոնալ տեղացի էքսկուրսավարը մեզ կուղեկցի դեպի Հաղարծնի թաքնված ջրվեժ: Թաքնված գեղեցկությանը հասնելու համար կա 1,5 ժամ երկու ճանապարհով արշավ: Քայլարշավից հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի Պարզ լիճ։ Այստեղ զբոսաշրջիկները կարող են հանգստանալ կամ օգտվել որոշ ծառայություններից (zip-line, նավակ, սրճարան): Այստեղ մեկ ազատ ժամից հետո կվերադառնանք Երևան։

Այցելություն GUM Market / Vernissage Market: Տեղափոխում Երևանից օդանավակայան։

Տևողություն

Բազմօրյա

Հավաքածուներ

Էքստրեմալ տուրեր
Ոչ սովորական տուրեր
Ջրային տուրեր
Սպորտային տուրեր
Տուրեր տեսարժան վայրեր

Կացարան

Հյուրանոց

Ապրելու հարմարավետություն

Միջինից բարձր

Բարդության մակարդակ

Հեշտ
Միջին

Հաճախակի տրվող հարցեր

  1. Խնդրում ենք էլեկտրոնային փոստով ուղարկել մեզ, եթե ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ:
  2. Ցանկության դեպքում շրջագայությունը կարող է կազմակերպվել այլ լեզուներով: Այս դեպքում գները կարող են փոփոխվել։
  3. Էքսկուրսիաների ժամանակ լրացուցիչ կանգառներ կամ վայրեր կարելի է այցելել միայն իրական հնարավորության դեպքում: Երթուղու էական փոփոխություններ հնարավոր են միայն գլխամասային գրասենյակի համաձայնությամբ և անսպասելի ծախսերի վերահաշվարկով:
  4. Եկեղեցիներ այցելելիս տղամարդկանց և կանանց խորհուրդ է տրվում բաց հագուստ չհագնել։ Կանանց համար շարֆը ցանկալի է։
  5. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում շրջագայությունների ընթացքում տրանսպորտային միջոցներում և կայքերում կորցրած կամ վնասված ձեր իրերից որևէ մեկի համար:

  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 48 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 48 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 48 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Շրջագայության գտնվելու վայրը

Debed river start point, Dsegh, Armenia

Կարծիք

0/5
Գնահատված չէ
(0 Reviews)
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Շատ վատ
0
0 կարծիք տուրի մասին - Ցուցադրված է 1 0-ից

Թողնել կարծիք

Սկսած։ ₽58.800,00
0 (0 Reviews)

Owner

lilit

Գրանցված է 2024-ից

Ուսումնասիրեք այլ տարբերակներ