3 օր
Daily Tour
50 անձ
Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն
Բարի գալուստ Հայաստան. եկե՛ք բացահայտենք հին լեգենդների, աստվածաշնչյան պատմությունների և յուրահատուկ մշակույթ ունեցող այս երկիրը: Ձեզ կներկայացնենք հետաքրքիր փաստեր Հայաստանի պատմության վերաբերյալ, կայցելենք պատմական, մշակութային և հոգևոր կարևորագույն կենտրոններ, կհամտեսենք հայկական գինու նրբաճաշակ համը և կոգեշնչվենք արևի երկրի աննկարագրելի բնությունից:
Այս զբոսաշրջային փաթեթում հնարավոր է կատարել էքսկուրսիաների օրերի և հաջորդականության փոփոխություն: Փաթեթի բոլոր բաղադրիչները (տուրերը և տրանսֆերները) հնարավոր է կազմակերպել նաև իրար ոչ հաջորդող օրերի ընթացքում: Եթե ընտրում եք նաև աէրոպորտ տրանսֆերի ծառայությունը, խնդրում ենք նշել ժամանման և մեկնման մանրամասները (թռիչքի համար, ամսաթիվ / ժամ, ճամպրուկների քանակ և այլն):
Ներառված տեսարժան վայրերը.
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
01.01 – 31.12
ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ձեր հյուրանոցը
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Զեղչ երեխաների համար, Ճաշը ներառված է
Տևողությունը - 3 ժամ
18:00 - 21:00 Քայլք Երևանում
Երևանում շրջայցը մենք կսկսենք Աբովյան 2 հասցեում գտնող «Ջան Արմենիա Տուրս ընդ Թրավելի» գրասենյակից: Անհատական էքսկուրսիա-զբոսանքի առաջին կանգառը Հանրապետության հրապարակն է, որտեղ մենք կանգ կառնենք երգող շատրվանների մոտ և կհիանանք հրապարակը շրջապատող վարդագույն տուֆից կերտված շինություններով։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը և Կառավարական տունը։ Պատմության թանգարանի շենքի ձախ կողմում է գտնվում Երևանի ամենահին փողոցներից մեկը՝ Աբովյան փողոցը, որտեղից էլ կսկսենք մեր շրջայցը և կտեսնենք դեռևս 19-րդ դարում սև տուֆից պատրաստված մի քանի շենքեր: Հաջորդ կանգառը Շառլ Ազնավուրի հրապարակն է, ով ֆրանսիահայ երգիչ էր՝ հայտնի որպես փարիզյան Ֆրենկ Սինատրա: Այստեղ է գտնվում նաև «Մոսկվա» կինոթատրոնը և ժամանակակից արվեստի մի քանի նմուշներ։ Հաջորդ կանգառը Հյուսիսային պողոտան է: Այն Երևանի ամենաժամանակակից և մարդաշատ վայրերից մեկն է և միացնում է Հանրապետության և Ազատության հրապարակները: Պողոտան զարդարված է բազմաթիվ շքեղ շենքերով, ռեստորաններով, սրճարաններով և ժամանցի կենտրոններով: Շրջայցի հաջորդ կանգառը հայ մեծանուն գրող, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանի անունը կրող փողոցն է, որտեղ է գտնվում Կարապի լիճը։ Շարունակելով շրջայցը տեսնելու ենք նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և հարակից հրապարակը, որը տեղացիների սիրելի վայրերից մեկն է։
Օպերայի շենքին կից գտնվում է հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի արձանը և այգին, որտեղ շատ հայ ժամանակակից նկարիչներ կազմակերպում են ցուցահանդես-վաճառք: Այգին նման է փոքրիկ պատկերասրահի, որտեղ զբոսնելը, անշուշտ, հաճելի է։ Հաջորդ կանգառը Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանն է: Այստեղ է գտնվում նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, որը բացվել է 2009թ. նոյեմբերին` ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթը ներկայացնելու առաքելությամբ: Ոգեշնչվելով իր հիմնադրի` պարոն Ջերարդ Լ. Գաֆեսճյանի տեսլականով, կենտրոնն առաջարկում է ցուցահանդեսների լայն բազմազանություն: Կենտրոնի ցուցանմուշների մեծամասնությունը պարոն Գաֆեսճյանի ժամանակակից արվեստի անձնական պատկառելի հավաքածուից է: Հաղթահարելով Կասկադի 572 աստիճանները մենք կհայտնվենք մեր շրջայցի վերջին կանգառում, որտեղից կհիանանք Երևանի և ձյունաճերմակ Արարատ լեռան ամենագեղեցիկ համայնապատկերով։
Տևողություն/ Հեռավորություն 8-9 ժամ / 260 կմ
09:00 - 10:00 Տրանսֆեր Երևանից դեպի Խոր Վիրապ վանական համալիր
11:00 - 12:00 Խոր Վիրապ
Խոր Վիրապը հայկական վանական համալիր է, որը կառուցվել է 642 թ.: Խոր Վիրապ նշանակում է խոր փոս: Վանական համալիրը հայ առաքելական եկեղեցու սրբավայրերից է և ուխտագնացության վայր: Խոր Վիրապի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստը այն է, որ վանքը կառուցվել է թագավորական բանտի վայրում, որտեղ էլ 13 տարի բանտարկված է եղել առաջին կաթողիկոս և հայոց առաքելական եկեղեցու առաջին ղեկավար՝ Գրիգոր Լուսավորիչը: Վանական համալիրի տարածքից բացվում է անկրկնելի տեսարան դեպի բիբլիական լեռ՝ Արարատ:
12:00 - 13:30 Տրանսֆեր Խոր Վիրապից Արենի գինեգործարան
13:30- 14:30 Շրջայց և գինու համտես Արենի գինեգործարանում (3 տեսակի գինի - վարդագույն, սպիտակ, կարմիր)
Արենին գինեգործության ծննդավայրն է: Հայաստանում խաղողագործությամբ սկսել են զբաղվել մեր թվարկությունից շատ տարիներ առաջ: Այստեղ աճում են խաղողի բազմաթիվ տեսակներ: Այստեղ է գտնվում նաև Հայաստանի ամենահին գինեգործարանը, որտեղ Դուք կարող եք փորձել աշխարհի լավագույն գինիերից մեկը՝ պատրաստված խաղողի լավագույն տեսակներից:
14:30- 16:00 Ազատ ժամանակ
Այստեղ դուք կարող եք ճաշել գունեղ ռեստորաններից մեկում։ Ցանկության դեպքում մենք կարող ենք նախօրոք լանչ կազմակերպել։
16:00- 16:30 Տրանսֆեր Արենի գինեգործարանից Նորավանք
16:30- 17:30 Նորավանք
Նորավանքի վանական համալիրը գտնվում է կիրճում կարմիր ժայռերի մեջ: Այն հիմնադրվել է XII դարում, հնագույն շենքերի տարածքում: Նորավանք համալիրը, միջնադարյան ճարտարապետների հոյակապ ստեղծագործություն է և գեղեցիկ բնապատկերի ֆոնին այն անկրկնելի տպավորություն է թողնում:
17:30- 20:00 Տրանսֆեր Նորավանքից Երևան
* նշված ժամերը հնարավոր է փոփոխել
Տևողություն/ Հեռավորություն` 6-7 ժամ / 90 կմ
10:00 - 10:30 Տեղափոխում Երևանից Չարենցի կամար
10:30 - 11:00 Կամարի տեղը պատահական չի ընտրվել. այստեղից բացվում է բիբլիական Արարատ լեռան ապշեցուցիչ տեսարան: Կամարի վրա փորագրված խոսքերը պատկանում են հայ ամենահարգված բանաստեղծներից մեկին՝ Եղիշե Չարենցին, ով երգել է այս մեծ ու սուրբ լեռան մասին, ինչի համար էլ ժողովուրդն այս շենքն անվանում է «Չարենցի կամար»։
11:00 - 11:30 Տեղափոխում՝ Չարենցի կամար - Գառնու տաճար
11:30 - 12:30 Գառնու հեթանոսական տաճար
Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին Տրդատ III թագավորի կողմից։ Սա միակ հեթանոսական տաճարն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում։ Քրիստոնեության ընդունումից հետո այն դարձել է Տրդատ III թագավորի քրոջ՝ Խոսորովդուխտի ամառային նստավայրը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել Միտրային՝ Արևի Աստծուն։
12:30 - 13:00 «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձան
«Քարերի սիմֆոնիան չեմ տեսել, Հայաստանում չեմ եղել». Այս բնական հուշարձանը ապշեցուցիչ է և հիասքանչ: Օբյեկտը կիրճ է, որի ժայռերը բաղկացած են գետնից մոտ 50 մետր բարձրության վրա կախված հսկայական բազալտե սյուներից։
13:30 - 15:00 Ազատ ժամանակ
Այստեղ դուք կարող եք ճաշել գունեղ ռեստորաններից մեկում։ Ցանկության դեպքում մենք կարող ենք նախօրոք լանչ կազմակերպել։
15:30 - 16:30 Գեղարդի վանք՝ Հայաստանի միջնադարյան խոշորագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը հիմնադրվել է մ.թ.ա 4-րդ դարում։ Գեղարդն ամբողջությամբ փորված է քարայրում, այն կոչվում է նաև «քարանձավային վանք»։ Վանական համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
16:30- 17:30 Տեղափոխում Գառնիից Երևան
Ազատ երեկո
* նշված ժամերը հնարավոր է փոփոխել
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:
Թողնել կարծիք