4 օր (3 գիշեր)
Daily Tour
20 անձ
___
Հայտնվեք Հայաստանի հեքիաթային աշխարհում 4 օր և 3 գիշեր Jan Armenia Tours & Travel-ի հետ:
Սկսեք Դեբեդ գետով ռաֆտինգով, որտեղ կվայելեք շքեղ տեսարանները: Այնուհետև բացահայտեք Սանահինի հնագույն վանքը, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, և խորհրդավոր Մենձ Եր քարանձավը, որը հայտնի է իր պատմությամբ և գաղտնիքներով:
Այցելեք կապուտաչյա Սևան՝ Կովկասի ամենամեծ լիճը, և հիացեք Սևանավանքից բացվող տեսարանով: Որպես “հայկական Շվեյցարիա” հայտնի Դիլիջանը, հիացնում է իր կանաչ անտառներով և մաքուր օդով: Ուսումնասիրեք վեհաշուք Հաղարծինի վանքը, որը շրջապատված է խիտ անտառներով, և անտառներում թաքնված հեքիաթային Պարզ լիճը: Այս լիճը հայտնի է իր բյուրեղյա մաքուր ջրով և հանգիստ մթնոլորտով, որը իդեալական է հանգստի և մեդիտացիայի համար:
Տուրի ավարտին վայելեք գնումները Երևանուի Գումի շուկայում և Վերնիսաժում, որտեղ կարող եք ձեռք բերել եզակի հուշանվերներ և տեղի վարպետների ձեռքի աշխատանքները՝ օդանավակայան մեկնելուց առաջ:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 2 անձից
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
Ապրիլ – Հոկտեմբեր
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ձեր հյուրանոցը
Տեղափոխում օդանավակայանից Երևան։ Տեղավորում հյուրանոցում:
Տևողությունը՝ 11-12 ժամ / Հեռավորությունը՝ 330 կմ
Դեբեդ գետում ռաֆթինգը լավագույն և ամենազվարճալի զբաղմունքներից է Հայաստանում: Այն հանգստի լավագույն տարբերակն է հատկապես այն մարդկանց համար, ովքեր սիրում են ադրենալին և էքստրիմ: Այստեղ մենք կարող ենք զգալ անմոռանալի հույզեր, կերտել հիշողություններ և պարզապես հիանալ Լոռվա հիասքանչ բնությամբ: Ռաֆթինգից հետո կսկսվի շրջագայության մշակութային մասը։ Կայցելենք Սանահինի վանքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ժառանգության վայրերից է։ Վանքի պատմությանը ծանոթանալուց հետո կայցելենք Հայաստանի ամենայուրահատուկ վայրերից մեկը, որը կոչվում է «Մենձ էր քարանձավ»։ Այստեղ մենք կունենանք հաճելի երեկո, այնուհետև կվերադառնանք Երևան։
Տևողությունը՝ 10-11 ժամ / Հեռավորությունը՝ 250 կմ
Այս անգամ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելել բնական գեղեցկությամբ Սևանա լիճը և Սևանավանքը։ Հաջորդ կանգառը կլինի Հին Դիլիջան համալիրը, որը 19-րդ դարի ոճի գեղեցիկ փողոց է։ Այստեղ կարճատև կանգառից հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի 13-րդ դարի Հաղարծին վանք։ Հետագայում պրոֆեսիոնալ տեղացի էքսկուրսավարը մեզ կուղեկցի դեպի Հաղարծնի թաքնված ջրվեժ: Թաքնված գեղեցկությանը հասնելու համար կա 1,5 ժամ երկու ճանապարհով արշավ: Քայլարշավից հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի Պարզ լիճ։ Այստեղ զբոսաշրջիկները կարող են հանգստանալ կամ օգտվել որոշ ծառայություններից (zip-line, նավակ, սրճարան): Այստեղ մեկ ազատ ժամից հետո կվերադառնանք Երևան։
Այցելություն GUM Market / Vernissage Market: Տեղափոխում Երևանից օդանավակայան։
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 48 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 48 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 48 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Թողնել կարծիք