ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՈՒՐ՝ Թեղենիս լեռ և Թեղենյաց վանք. Ապարանի ջրամբար, Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցի

0 (0 Reviews)
Teghenis Mountain, Armenia
From: 100000 ֏
0
(0 review)
Check
Տևողություն

10 Hours

Տուրի տեսակը

Specific Tour

Խմբի քանակ

12 անձ

Լեզուներ

Նկարագրություն

Պատկերացրեք էքստրեմալ ճամփորդություն շքեղ Հայաստանի անկրկնելի բնության գրկում՝ անցկացնելով Ձեր օրը գեղեցիկ մթնոլորտում։ Խենթ հույզերն ու անմոռանալի արկածային հիշողությունները երաշխավորված են, երբ դուք ճանապարհորդում եք  մեզ հետ: Առաջին կանգառը կլինի Ապարանի ջրամբարում։ Ապարանի ջրամբարից բացվող անմոռանալի տեսարանը համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը։ Ջրամբարի մոտ մենք կարող ենք ճաշել կամ միասին հայկական խորոված պատրաստել: Հաջորդ կանգառը՝ Սուրբ Պետրոս Պողոս եկեղեցու եզակի և ավերակ կառույցը ուսումնասիրելուց հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի Թեղենյաց կոչվող վանք, որը գտնվում է Թեղենյաց լեռան լանջին։ Այնտեղից բացվում է շատ գեղեցիկ ու անմոռանալի տեսարան։ Այն հիանալի վայր է լուսանկարվելու կամ պարզապես հանգստանալու համար։

Արտաճանապարհային շրջագայությունները կատարյալ միջոց են ձեր օրը ավելի գունեղ և արկածային դարձնելու, նոր վայրեր ուսումնասիրելու և բնության թաքնված անկյունների մի մասնիկը դառնալու համար:

• Ապարանի ջրամբարը արհեստական ջրամբար է՝ ընկած Եղիպատրուշ և Քուչակ գյուղերի մեջտեղում՝ Արագածոտնի մարզում: Ջրամբարի բարձրությունը 50 մետր է, իսկ երկարությունը՝ 200 մետր: Ջրամբարը հայտնի է նաև Ապարանի լիճ անվանումով:
• Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին գտնվում է Ապարանի ջրամբարի շրջակայքում: Եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում: Այն տարվա մեջ 3-4 ամիս մնում է ջրի տակ: Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։
• Թեղենյաց լեռնաշղթան կամ Թեղենյաց լեռները լեռնաշղթա է, որը գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագլխին: Լեռնաշղթայի ընդհանուր երկարությունը 10 կմ է: Այն սկսում է Արքայից լեռնագագաթից և ընդգրկում է նաև Բուժական գյուղը:
• Թեղենյաց վանքը 6-7-րդ դարերի վանք է, որը գտնվում է Կոտայքի մարզի Բուժական գյուղի մոտակայքում: Վանքի շուրջը թեղիներով շրջապատված բացատ է, իսկ հենց վանքը գտնվում է Թեղենիս լեռան լանջին: 1-14-րդ դարերում վանքը եղել է կրթական և գրչության կենտրոն։ Ներկայումս վանքը կիսավեր վիճակում է:

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն երկ.- կիր.՝ 07:00-09:00

ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը

Հիմնական տեսարժան վայրերը

• Ապարանի ջրամբար
• Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցի
• Թեղենյաց լեռնաշղթա
• Թեղենյաց վանք

Ներառված/Բացառված

• Wi-Fi ինտերնետ տրանսպորտում
• Շշալցված ջուր
• Ճաշ և/կամ թեյախմություն (եթե ընտրված է)
• Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ
• Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)
• Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն
• Հարկեր
• Թեյ/սուրճ և խորտիկներ
• Անձրևանոց
• Առաջին անհրաժեշտության դեղորայք
• Ալկոհոլային խմիչքներ
• Աուդիոգիդ

Երթուղի

Կանգառ 1 Ապարանի ջրամբար

Ապարանի ջրամբարը գտնվում է Արագածոտնի մարզում և շրջապատված է գեղեցիկ բնությամբ։

Կանգառ 2 2. Սբ. Պողոս Պետրոս եկեղեցի

Ապարանի ջրամբարի ափին կարելի է տեսնել 5-րդ դարի ավերակ Սուրբ Պողոս Պետրոս կոչվող եկեղեցին։

Կանգառ 3 Թեղենիս լեռ

Բուժական գյուղի մոտ է գտնվում Թեղենյաց կոչվող լեռը, որը հայտնի է իր անմոռանալի տեսարանով։

Կանգառ 4 Թեղենյաց վանք

Թեղենյաց լեռան լանջին երևում է Թեղենյաց վանքի շինությունը։

Կանգառ 5 Թեյ / սուրճ և խորտիկներ

Տուրի ընթացքում մասնակիցներին կտրամադրվեն խորտիկներ և թեյ / սուրճ

Կանգառ 6 Խորովածի պատրաստում և ընթրիք մաքուր օդին

Բաց երկնքի տակ պատրաստված խորովածով ընթրիքը լավագույն փորձառություններից է, որ կարող եք ունենալ Հայաստանի բնության գրկում:

Կանգառ 7 Ֆոտոստոպեր

Անհնար է արտաճանապարհային շրջագայության գնալ և չունենալ ֆոտոստոպեր: Մենք հոգ կտանք ձեր գեղեցիկ լուսանկարների մասին։

Տևողություն

Ամբողջ օր (+7 ժամ)

Հավաքածուներ

Էքստրեմալ տուրեր
Լեռնային տուրեր
Ոչ սովորական տուրեր
Սպորտային տուրեր
Տուրեր միայնակ ճանապարհորդների համար
Տուրեր տեսարժան վայրեր
Ֆոտոտուրեր

Կացարան

Առանց բնակատեղի

Բարդության մակարդակ

Հեշտ
Միջին

Հաճախակի տրվող հարցեր

1. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
2. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
3. Շրջագայությունը հակացուցված է ճնշման խնդիրներ ունեցող մարդկանց, հղիների և մինչև 10 տարեկան երեխաների համար։
4. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
5. Արտաճանապարհային շրջագայության ընթացքում ֆիքսված կանգառների միջնամասում (3-4 ժամ) հնարավոր չի լինի օգտվել սանհանգույցից:

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

• Հետևել ուղեկցորդի ցուցումներին
• Տուրի ընթացքում առաջացած անկանխատեսելի իրավիճակներում պահպանել հանգստություն
• Մեքենայի շարժման ընթացքում չբացել դուռը և դուրս չգալ մեքենայից

• Կրել հարմարավետ, եղանակին համապատասխան հագուստ և կոշիկներ
• Ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր
• Ունենալ անհրաժեշտ դեղորայք՝ առողջական խնդիրների դեպքում
• Հարմարավետ ուսապարկ, լապտեր և անձրևանոց
• Հետևել վարորդի բոլոր ցուցումներին
• Առանց լանչի տարբերակն ընտրելու դեպքում մեկ օրվա համար ունենալ անհրաժեշտ սնունդ

Ինչպես նշվեց վերևում, գործում է սննդի երկու տարբերակ՝ lunch box-եր և պիկնիկ՝ խորովածի պատրաստմամբ։ Ստորև կարող եք տեսնել որոշ տեղեկություններ սննդային ընդգրկումների մասին:

Lunch Box-ի տարբերակներ.

Lunch Box 1՝

• Հավի լանգետ
• Բանջարեղենով բրինձ
• Բանջարեղենով աղցան
• Հաց

Lunch Box 2՝

• Հավի թեւիկներ
• Կարտոֆիլ ֆրի
• Կաղամբով աղցան
• Հաց

Lunch Box 3՝

•  Մսային ռագու
• Հնդկաձավար
• Ճակնդեղով աղցան
• Հաց

Խորովածի տեսակներ.

Գործում է խորովածի ընտրության 3 տարբերակ, Ձեզ համար ամենահարմար տարբերակը ընտրելուց հետո խնդրում ենք նախապես կապ հաստատել գրասենյակի հետ՝

• Հավի/խոզի
• Իշխան ձկան
• Լորի

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ՝

• Լանչ բոքսերը նախատեսված են թեթև կերակուրներ մատուցելու համար։ Մեկ անձի համար ճաշի տուփերի քանակը փոփոխելու համար խնդրում ենք նախապես դիմել գրասենյակ։
• Մեկ խմբի համար կարող եք ընտրել մեկ տարբերակ
• Վեգան սնունդ նախընտրելու դեպքում խնդրում ենք նախապես կապ հաստատել գրասենյակի հետ
• Ինչպես խորովածի, այնպես էլ լանչ բոքսի դեպքում, ձեր խմբի համար ամենահարմար տարբերակը ընտրելուց հետո խնդրում ենք նախապես կապ հաստատել գրասենյակի հետ

Շրջագայության գտնվելու վայրը

Teghenis Mountain, Armenia

Կարծիք

0/5
Գնահատված չէ
(0 Reviews)
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Շատ վատ
0
0 կարծիք տուրի մասին - Ցուցադրված է 1 0-ից

Թողնել կարծիք

Սկսած։ 100000 ֏
0 (0 Reviews)

Owner

lilit

Գրանցված է 2024-ից

Ուսումնասիրեք այլ տարբերակներ