5 days (4 nights)
Daily Tour
20 անձ
___
5 օր (4 գիշեր) Ձեզ սպասվում է հետաքրքրաշարժ ակտիվ հանգիստ Հայաստանում: Այս օրերին դուք կայցելեք Գառնիի հեթանոսական տաճար, վեհաշուք Գեղարդի վանք, շողշողացող Ազատի ջրամբար, կապուտաչյա Սևանա լիճ, Հայաստանի ամենականաչ վայրերից մեկը՝ Դիլիջան և հեքիաթային Լաստիվեր։
Այս օրերի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք այցելելու Հայաստանի ամենադիտարժան վայրերը: Սկզբում կբացահայտեք Կոտայքի մարզում գտնվող Գառնիի տաճարը` միակ պահպանված հեթանոսական տաճարը ամբողջ հետխորհրդային տարածքում: Այս մարզում է գտնվում նաև Գեղարդի վանքը: Վանական համալիրի Գեղարդ անվանումն առաջացել է Հիսուս Քրիստոսին խոցած գեղարդի անունից: Այնուհետև կտեղափոխվեք Արարտի մարզ, որտեղ Ձեզ սպասվում է անմոռանալի կայակինգ Ազատի ջրամբարում:
Հաջորդ օրը կճամփորդեք Տավուշի և Գեղարքունիքի մարզերով: Գեղարքունիքի մարզում կբացահյտեք Սևանա լիճը իր ողջ հմայքով: Այն Հայաստանի Հանրապետության ամենամեծ լիճն է և հանդիսանում է աշխարհի ամենամեծ լեռնային քաղցրահամ լճերից մեկը։ Հաջորդ կանգառը Սևանավանքն է: Սևանավանքը կառուցվել է 9-րդ դարում՝ Սևանա լճի ափին: Այսօր վանական համալիրից մնացել է 2 եկեղեցի՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին: Տավուշի մարզում Ձեզ սպասվում է ճամպորդություն Դիլիջանով, այլ կերպ ասած «հայկական Շվեյցարիայով»: Սկզբում կայցելեք Եղնիկների ֆերմա, որտեղ կկարողանաք խաղալ եղնիկների հետ և կերակրել նրանց: Իսկ Պարզ լճում հնարավորություն կունենաք վայելելու տավուշյան չքնաղ բնապատկերի ողջ գեղեցկությունը: Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա գտնվում է Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոն Հաղարծնի վանական համալիրը, որը այցելելուց հետո կսկսվի ամենագնացներով էքսկուրսիան և ձիարշավը Դիլիջանի լեռներում:
Դիլիջանի հյուրանոցում գիշերելուց հետո կսկսվի քայլաշավ դեպի Լաստիվեր: Այս վայրը գեղեցիկ և յուրօրինակ է բնության և մարդու ձեռքի աշխատանքի արդյունքում: Այստեց դուք կարող եք գտնել բազմադարյա քարանձավներ, գեղատեսիլ ջրվեժ և ծառերի վրա կառուցված խրճիթներ ու տնակներ: Շրջայցից հետո մասնակիցներին կվերադարձնենք Երևանի հյուրանոց։
Վերջին օրը մինչ մեկնելը կունենաք այցելություն Գում շուկա:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 2 անձից
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
Ապրիլ – Հոկտեմբեր
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ձեր հյուրանոցը
Տեղափոխում օդանավակայանից Երևան։ Տեղավորում հյուրանոցում։
Տևողությունը՝ 8-9 ժամ / Հեռավորությունը՝ 120 կմ
Լավագույն տոները միշտ ներառում են ինչպես մշակութային, այնպես էլ արկածային գործողություններ: Այս օրվա ընթացքում կայցելենք Հայաստանի միակ պահպանված հեթանոսական տաճարը, որը կոչվում է Գառնու տաճար, կքայլենք դեպի Քարերի սիմֆոնիա բնության հուշարձան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության Գեղարդ կոչվող վանք։ Ճանապարհին կանգառ կունենանք նաև Չարենցի կամարի մոտ։ Մեր հին երկրի մասին մի փոքր ավելին իմանալուց հետո կուղևորվենք դեպի Ազատի ջրամբար և կզգանք լեռների ազատությունը։ Ազատի ջրամբարը ջրային մարմին է, որը շրջապատված է դեպի Երանոս լեռների կատարյալ տեսարանով, և այստեղ զբոսաշրջիկներին սպասվում է անմոռանալի բայակավարություն:
Տևողությունը՝ 10-11 ժամ / Հեռավորությունը՝ 260 կմ
Երկրորդ օրվա շրջագայության ընթացքում մենք կանգ կառնենք Սևանա լճում և կայցելենք Սևանավանք։ Ավելի ուշ կուղևորվենք Դիլիջան և կանգ կառնենք 19-րդ դարի ոճի Հին Դիլիջան համալիրում։ Այստեղ կարճ կանգառից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Հաղարծին վանք, որից հետո կսկսենք մեր խելահեղ ամենագնացներով էքսկուրսիան և ձիարշավը Դիլիջանի լեռներում։ Դա ձեզ ադրենալինի չափաբաժին և լավ էմոցիաներ կտա ձեր արձակուրդի ընթացքում։ Հաջորդ գիշերը կանցկացնենք Դիլիջանում, քանի որ հաջորդ օրը ձեզ համար նույնպես կբացահայտենք Տավուշի մարզի գեղեցկությունը։ Գիշերակաց Դիլիջանում։
Տևողությունը՝ 6 ժամ / Հեռավորությունը՝ 190 կմ
Այս օրը յուրահատուկ կլինի հատկապես բնության և արշավների սիրահարների համար։ Դիլիջանի հյուրանոցից դուրս գալուց հետո կուղևորվենք դեպի Լաստիվեր։ Լաստիվերը գեղեցիկ անտառ է, որը հեքիաթ է հիշեցնում։ Այստեղ կարելի է տեսնել փոքրիկ փայտե տներ ծառերի վրա, քարանձավներ և ջրվեժներ։ Զբոսաշրջիկները, ովքեր չեն ցանկանում արշավ ունենալ, կարող են իրենց ժամանակն անցկացնել Yell Extreme Park-ում, որտեղ կարող են ձիավարություն կամ Zip-Line ծառայություն: Շրջայցից հետո մասնակիցներին կվերադարձնենք Երևանի հյուրանոց։
Այցելություն GUM Market / Vernissage Market, տեղափոխում Երևանից օդանավակայան։ Մեկնում Երևանից։
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 48 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 48 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Թողնել կարծիք