Հայկական արկածներ Պլյուս | 5 օր – 4 գիշեր

0 (0 Reviews)
Dilijan, Armenia
From: 342000 ֏
0
(0 review)
Check
Տևողություն

5 days (4 nights)

Տուրի տեսակը

Daily Tour

Խմբի քանակ

20 անձ

Լեզուներ

Նկարագրություն

5 օր (4 գիշեր) Ձեզ սպասվում է հետաքրքրաշարժ ակտիվ հանգիստ Հայաստանում: Այս օրերին դուք կայցելեք Գառնիի հեթանոսական տաճար, վեհաշուք Գեղարդի վանք, շողշողացող Ազատի ջրամբար, կապուտաչյա Սևանա լիճ, Հայաստանի ամենականաչ վայրերից մեկը՝ Դիլիջան և հեքիաթային Լաստիվեր։

Այս օրերի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք այցելելու Հայաստանի ամենադիտարժան վայրերը: Սկզբում կբացահայտեք Կոտայքի մարզում գտնվող Գառնիի տաճարը` միակ պահպանված հեթանոսական տաճարը ամբողջ հետխորհրդային տարածքում:  Այս մարզում է գտնվում նաև Գեղարդի վանքը:  Վանական համալիրի Գեղարդ անվանումն առաջացել է Հիսուս Քրիստոսին խոցած գեղարդի անունից: Այնուհետև կտեղափոխվեք Արարտի մարզ, որտեղ Ձեզ սպասվում է անմոռանալի կայակինգ Ազատի ջրամբարում:

Հաջորդ օրը կճամփորդեք Տավուշի և Գեղարքունիքի մարզերով: Գեղարքունիքի մարզում կբացահյտեք Սևանա լիճը իր ողջ հմայքով: Այն Հայաստանի Հանրապետության ամենամեծ լիճն է և հանդիսանում է աշխարհի ամենամեծ լեռնային քաղցրահամ լճերից մեկը։ Հաջորդ կանգառը Սևանավանքն է: Սևանավանքը կառուցվել է 9-րդ դարում՝ Սևանա լճի ափին: Այսօր վանական համալիրից մնացել է 2 եկեղեցի՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին: Տավուշի մարզում Ձեզ սպասվում է ճամպորդություն Դիլիջանով, այլ կերպ ասած «հայկական Շվեյցարիայով»: Սկզբում կայցելեք Եղնիկների ֆերմա, որտեղ կկարողանաք խաղալ եղնիկների հետ և կերակրել նրանց: Իսկ Պարզ լճում հնարավորություն կունենաք վայելելու տավուշյան չքնաղ բնապատկերի ողջ գեղեցկությունը: Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա գտնվում է Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոն Հաղարծնի վանական համալիրը, որը այցելելուց հետո կսկսվի ամենագնացներով էքսկուրսիան և ձիարշավը Դիլիջանի լեռներում:

Դիլիջանի հյուրանոցում գիշերելուց հետո կսկսվի քայլաշավ դեպի Լաստիվեր: Այս վայրը գեղեցիկ և յուրօրինակ է բնության և մարդու ձեռքի աշխատանքի արդյունքում: Այստեց դուք կարող եք գտնել բազմադարյա քարանձավներ, գեղատեսիլ ջրվեժ և ծառերի վրա կառուցված խրճիթներ ու տնակներ: Շրջայցից հետո մասնակիցներին կվերադարձնենք Երևանի հյուրանոց։

Վերջին օրը մինչ մեկնելը կունենաք այցելություն Գում շուկա:

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 2 անձից

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
Ապրիլ – Հոկտեմբեր

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ձեր հյուրանոցը

Հիմնական տեսարժան վայրերը

• Գառնու տաճար
• Քարերի սիմֆոնիա
• Գեղարդի վանք
• Չարենցի կամար
• Ազատի ջրամբար
• Սևանա լիճ
• Սևանավանք
• Հին Դիլիջան համալիր
• Հաղարծին վանք
• Ձիավարություն և ամենագնացներով էքսկուրսիա
• Լաստիվեր

Ներառված/Բացառված

• Հարմարավետ տրանսպորտ՝ մինիվեն կամ միկրոավտոբուս Wi-Fi-ով և օդորակիչով
• 3x գիշերակաց Երևանում
• 1x գիշերակաց Դիլիջանում
• 4 x նախաճաշ հյուրանոցներում
• Անգլախոս վարորդ
• Տեղական զբոսավարի ծառայություն դեպի Լաստիվեր արշավի համար
• Լաստիվերի մուտքավճար
• Գառնու տաճարի և Քարերի սիմֆոնիայի մուտքավճար
• Կայակինգի վճար
• Օրական մեկ անձի համար 1 շիշ ջուր
• Wi-Fi տրանսպորտում
• Էքսկուրսիաներ ծրագրին համապատասխան
• Բոլոր տեղական հարկերը
• Միջազգային թռիչքների տոմսեր
• Ճանապարհորդական ապահովագրություն
• Գիշերակաց մեկտեղանոց սենյակում
• Թեյավճարներ և անձնական ծախսեր

Երթուղի

Օր 1 Ժամանում Երևան

Տեղափոխում օդանավակայանից Երևան։ Տեղավորում հյուրանոցում։

Օր 2 Գառնու տաճար – «Քարերի սիմֆոնիա» – Գեղարդի վանք – Ազատի ջրամբար

Տևողությունը՝ 8-9 ժամ / Հեռավորությունը՝ 120 կմ

Լավագույն տոները միշտ ներառում են ինչպես մշակութային, այնպես էլ արկածային գործողություններ: Այս օրվա ընթացքում կայցելենք Հայաստանի միակ պահպանված հեթանոսական տաճարը, որը կոչվում է Գառնու տաճար, կքայլենք դեպի Քարերի սիմֆոնիա բնության հուշարձան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության Գեղարդ կոչվող վանք։ Ճանապարհին կանգառ կունենանք նաև Չարենցի կամարի մոտ։ Մեր հին երկրի մասին մի փոքր ավելին իմանալուց հետո կուղևորվենք դեպի Ազատի ջրամբար և կզգանք լեռների ազատությունը։ Ազատի ջրամբարը ջրային մարմին է, որը շրջապատված է դեպի Երանոս լեռների կատարյալ տեսարանով, և այստեղ զբոսաշրջիկներին սպասվում է անմոռանալի բայակավարություն:

Օր 3 Սևանա լիճ – Սևանավանք – Հին Դիլիջան – Հաղարծին վանք – Պարզ լիճ

Տևողությունը՝ 10-11 ժամ / Հեռավորությունը՝ 260 կմ

Երկրորդ օրվա շրջագայության ընթացքում մենք կանգ կառնենք Սևանա լճում և կայցելենք Սևանավանք։ Ավելի ուշ կուղևորվենք Դիլիջան և կանգ կառնենք 19-րդ դարի ոճի Հին Դիլիջան համալիրում։ Այստեղ կարճ կանգառից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Հաղարծին վանք, որից հետո կսկսենք մեր խելահեղ ամենագնացներով էքսկուրսիան և ձիարշավը Դիլիջանի լեռներում։ Դա ձեզ ադրենալինի չափաբաժին և լավ էմոցիաներ կտա ձեր արձակուրդի ընթացքում։ Հաջորդ գիշերը կանցկացնենք Դիլիջանում, քանի որ հաջորդ օրը ձեզ համար նույնպես կբացահայտենք Տավուշի մարզի գեղեցկությունը։ Գիշերակաց Դիլիջանում։

Օր 4 Դիլիջան – Քայլարշավ դեպի Լաստիվեր (~7 կմ) – Երևան

Տևողությունը՝ 6 ժամ / Հեռավորությունը՝ 190 կմ

Այս օրը յուրահատուկ կլինի հատկապես բնության և արշավների սիրահարների համար։ Դիլիջանի հյուրանոցից դուրս գալուց հետո կուղևորվենք դեպի Լաստիվեր։ Լաստիվերը գեղեցիկ անտառ է, որը հեքիաթ է հիշեցնում։ Այստեղ կարելի է տեսնել փոքրիկ փայտե տներ ծառերի վրա, քարանձավներ և ջրվեժներ։ Զբոսաշրջիկները, ովքեր չեն ցանկանում արշավ ունենալ, կարող են իրենց ժամանակն անցկացնել Yell Extreme Park-ում, որտեղ կարող են ձիավարություն կամ Zip-Line ծառայություն: Շրջայցից հետո մասնակիցներին կվերադարձնենք Երևանի հյուրանոց։

Օր 5 Տեղափոխում Երևանից օդանավակայան

Այցելություն GUM Market / Vernissage Market, տեղափոխում Երևանից օդանավակայան։ Մեկնում Երևանից։

Տևողություն

Բազմօրյա

Հավաքածուներ

Ընտանեկան տուրեր
Կայակինգ
Հանգիստ երեխաների հետ
Տուրեր միայնակ ճանապարհորդների համար
Տուրեր տարեցների համար
Տուրեր տեսարժան վայրեր

Կացարան

Հյուրանոց

Ապրելու հարմարավետություն

Միջինից բարձր

Բարդության մակարդակ

Հեշտ
Միջին

Հաճախակի տրվող հարցեր

1. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
2. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
3. Շրջագայությունը հակացուցված է ճնշման խնդիրներ ունեցող մարդկանց, հղիների և մինչև 10 տարեկան երեխաների համար։
4. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
5. Արտաճանապարհային շրջագայության ընթացքում ֆիքսված կանգառների միջնամասում (3-4 ժամ) հնարավոր չի լինի օգտվել սանհանգույցից:

1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 48 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 48 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Շրջագայության գտնվելու վայրը

Dilijan, Armenia

Կարծիք

0/5
Գնահատված չէ
(0 Reviews)
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Շատ վատ
0
0 կարծիք տուրի մասին - Ցուցադրված է 1 0-ից

Թողնել կարծիք

Սկսած։ 342000 ֏
0 (0 Reviews)

Owner

lilit

Գրանցված է 2024-ից

Ուսումնասիրեք այլ տարբերակներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.