Հովհաննավանք

Հովհաննավանք

Հովհաննավանք, Արագածոտն
Բաց է՝

Երկ - Կիր: 09:00 - 18:00

Մուտք

Անվճար մեկ անձը

Տեսակը

Վանք

Հեռավորությունը Երևանի Կենտրոնից

28 կմ Երևանի կենտրոնից

Հովհաննավանք
Հովհաննավանք
Հովհաննավանք
Հովհաննավանք
Հովհաննավանք
Հովհաննավանք
Հովհաննավանք
Հովհաննավանք

Մանրամասներ

Հովհաննավանքը գտնվում է Աշտարակի շրջանի Օհանավան գյուղում, Քասաղի կիրճի արևմտյան եզրին: Հովհաննավանքը XIII դ. հայկական նշանավոր պատմաճարտարապետական հուշարձաններից է: Գլխավոր Ս. Կարապետ եկեղեցին կառուցվել է 1216-1221թթ.: Եկեղեցու արևմտյան ճակատին կից 1250 թվին իշխան Քուրդ Վաչուտյանցը կառուցում է գավիթը:

Ս. Կարապետ բազիլիկ եկեղեցի -համալիրի հնագույն շինությունն է: Ըստ ավանդության` վանքը հիմնադրվել է IV դ. սկզբին, երբ Գրիգոր Լուսավորիչը կառուցել է միանավ բազիլիկը: Եկեղեցու Ս. Կարապետ անվանումը կապվում է Հայաստանում քրիստոնեական առաջին եկեղեցիներից մեկը լինելու հանգամանքի հետ: Վերակառուցվել է 573 թ.` վանահայր Աշոտ Դվինեցին փայտե ծածկը փոխել է քարե թաղով: Վերակառուցման է ենթարկվել նաև 1652 թ.: Անաղարտ է պահպանվել արևմտյան ճակատը` պայտաձև կամարներով և արտաքին սյունասրահի որմնանկարներով: Արևելյան ճակատին` վերջին նորոգման ժամանակ, քանդակվել է Վաչուտյան իշխանական տոհմի զինանշանը` արծիվ (ճանկերում` աղավնի):

1629 թ. գավիթից հարավ կառուցվել է վանական համալիրի դպրոցի շենքը: Իսկ XVII-XVIII դդ. համալիրի հարավային պարսպապատին կից եղել է միաբանության երկհարկ շենքը (ինչպես այս, այնպես էլ դպրոցի շենքը չեն պահպանվել):

Վանքը շրջապատված է եղել բուրգերով ուժեղացված պարսպով, որը XII դ. վերջին կառուցել էր Նանա թագուհին:

Հովհաննավանքը նաև հայոց հնագույն գրչության կենտրոններից է: XVI դ. վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրվել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Այս գրչօջախից մեզ հասած շուրջ 20 ձեռագրեր պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Վանքի հյուսիսային մասին կից գտնվում են 4-րդ դարի եկեղեցու ավերակները:

Location

Image

Հովհաննավանք
18.34° C
overcast clouds

icon

Ստացեք վերջին նորությունները և առաջարկները

Բաժանորդագրվեք մեր նորություններին