4-օրյա մշակութային և արկածային տուր փաթեթ Հայաստանում

0 (0 Reviews)
Azat Reservoir, Armenia
From: 114000 ֏
0
(0 review)
Check
Տևողություն

4 օր

Տուրի տեսակը

Daily Tour

Խմբի քանակ

20 անձ

Լեզուներ

Անգլերեն, Հայերեն, Ռուսերեն

Նկարագրություն

Գարնան արևոտ օրերն էլ ավելի գեղեցիկ են դառնում լեռների երկրում՝ Հայաստանում: Հայաստանն այն երկրներից է, որտեղ հնարավոր է համատեղել մշակութային հանգիստն ու բազմատեսակ հետաքրքիր զբաղմունքները: Այս 4-օրյա յուրօրինակ փաթեթի շրջանակներում Դուք հնարավորություն կունենաք այցելել Հայաստանի ամենագեղեցիկ թե՛ հայտնի, թե՛ թաքնված վայրերը, վայելել լավագույն ակտիվ հանգիստը և կտրվել քաղաքի աղմուկից:

Ներառված տեսարժան վայրերը.

  • Պարզ լիճ
  • Ազատի ջրամբար
  • Գեղարդի վանք
  • Գառնի տաճար
  • Քարերի սիմֆոնիա
  • Չարենցի կամար
  • Սևանա լիճ
  • Սևանավանք

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
01.01 – 31.12

ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ձեր հյուրանոցը

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Զեղչ երեխաների համար, Ճաշը ներառված է

 

Հիմնական տեսարժան վայրերը

  • Երևան սիթի տուր
  • Չարենցի կամար
  • Գառնի տաճար
  • Քարերի սիմֆոնիա
  • Գեղարդի վանք
  • Կայակինգ Ազատի ջրամբարում
  • Սևանա լիճ
  • Սևանավանք
  • Արտաճանապարհային տուր
  • Ձիավարություն
  • Պարզ լիճ

Ներառված/Բացառված

  • Երկկողմանի տրանսֆեր Զվարթնոց միջազգային օդանավակայանից Երևան և հակառակ ուղղությամբ (եթե ընտրված է)
  • Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)
  • Մուտքի տոմսեր Շշալցված ջուր Ճաշ և ընթրիք (եթե ընտրված է)
  • Հարմարավետ մեքենաներ Wi-Fi-ով և օդորակիչով
  • Ինտերնետ հասանելիությամբ հեռախոսի քարտ՝ որպես նվեր
  • Բոլոր հարկերը
  • Բոլոր մուտքավճարները
  • Ավիատոմսեր
  • Առողջության ապահովագրություն
  • Գիշերակաց
  • Պարզ լճի զիփ-լայնի տոմս

Երթուղի

Տևողությունը - 3 ժամ

18:00 - 21:00 Քայլք Երևանում

Երևանում շրջայցը մենք կսկսենք Աբովյան 2 հասցեում գտնող «Ջան Արմենիա Տուրս ընդ Թրավելի» գրասենյակից: Անհատական էքսկուրսիա-զբոսանքի առաջին կանգառը Հանրապետության հրապարակն է, որտեղ մենք կանգ կառնենք երգող շատրվանների մոտ և կհիանանք հրապարակը շրջապատող վարդագույն տուֆից կերտված շինություններով։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը և Կառավարական տունը։ Պատմության թանգարանի շենքի ձախ կողմում է գտնվում Երևանի ամենահին փողոցներից մեկը՝ Աբովյան փողոցը, որտեղից էլ կսկսենք մեր շրջայցը և կտեսնենք դեռևս 19-րդ դարում սև տուֆից պատրաստված մի քանի շենքեր: Հաջորդ կանգառը Շառլ Ազնավուրի հրապարակն է, ով ֆրանսիահայ երգիչ էր՝ հայտնի որպես փարիզյան Ֆրենկ Սինատրա: Այստեղ է գտնվում նաև «Մոսկվա» կինոթատրոնը և ժամանակակից արվեստի մի քանի նմուշներ։ Հաջորդ կանգառը Հյուսիսային պողոտան է: Այն Երևանի ամենաժամանակակից և մարդաշատ վայրերից մեկն է և միացնում է Հանրապետության և Ազատության հրապարակները: Պողոտան զարդարված է բազմաթիվ շքեղ շենքերով, ռեստորաններով, սրճարաններով և ժամանցի կենտրոններով: Շրջայցի հաջորդ կանգառը հայ մեծանուն գրող, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանի անունը կրող փողոցն է, որտեղ է գտնվում Կարապի լիճը։ Շարունակելով շրջայցը տեսնելու ենք նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և հարակից հրապարակը, որը տեղացիների սիրելի վայրերից մեկն է։

Օպերայի շենքին կից գտնվում է հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի արձանը և այգին, որտեղ շատ հայ ժամանակակից նկարիչներ կազմակերպում են ցուցահանդես-վաճառք: Այգին նման է փոքրիկ պատկերասրահի, որտեղ զբոսնելը, անշուշտ, հաճելի է։ Հաջորդ կանգառը Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանն է: Այստեղ է գտնվում նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, որը բացվել է 2009թ. նոյեմբերին` ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթը ներկայացնելու առաքելությամբ: Ոգեշնչվելով իր հիմնադրի` պարոն Ջերարդ Լ. Գաֆեսճյանի տեսլականով, կենտրոնն առաջարկում է ցուցահանդեսների լայն բազմազանություն: Կենտրոնի ցուցանմուշների մեծամասնությունը պարոն Գաֆեսճյանի ժամանակակից արվեստի անձնական պատկառելի հավաքածուից է: Հաղթահարելով Կասկադի 572 աստիճանները մենք կհայտնվենք մեր շրջայցի վերջին կանգառում, որտեղից կհիանանք Երևանի և ձյունաճերմակ Արարատ լեռան ամենագեղեցիկ համայնապատկերով։ 

Տևողություն/ Հեռավորություն 8-9 ժամ / 90 կմ

10:00 - 10:30 Տեղափոխում Երևանից Չարենցի կամար 

10:30 - 11:00 Կամարի տեղը պատահական չի ընտրվել. այստեղից բացվում է բիբլիական Արարատ լեռան ապշեցուցիչ տեսարան: Կամարի վրա փորագրված խոսքերը պատկանում են հայ ամենահարգված բանաստեղծներից մեկին՝ Եղիշե Չարենցին, ով երգել է այս մեծ ու սուրբ լեռան մասին, ինչի համար էլ ժողովուրդն այս շենքն անվանում է «Չարենցի կամար»։

11:00 - 11:30 Տեղափոխում՝ Չարենցի կամար - Գառնու տաճար

11:30 - 12:30 Գառնու հեթանոսական տաճար

Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին Տրդատ III թագավորի կողմից։ Սա միակ հեթանոսական տաճարն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում։ Քրիստոնեության ընդունումից հետո այն դարձել է Տրդատ III թագավորի քրոջ՝ Խոսորովդուխտի ամառային նստավայրը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել Միտրային՝ Արևի Աստծուն։

12:30 - 13:00 «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձան

«Քարերի սիմֆոնիան չեմ տեսել, Հայաստանում չեմ եղել». Այս բնական հուշարձանը ապշեցուցիչ է և հիասքանչ: Օբյեկտը կիրճ է, որի ժայռերը բաղկացած են գետնից մոտ 50 մետր բարձրության վրա կախված հսկայական բազալտե սյուներից։

13:30 - 14:00 Գեղարդի վանք՝ Հայաստանի միջնադարյան խոշորագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը հիմնադրվել է մ.թ.ա 4-րդ դարում։ Գեղարդն ամբողջությամբ փորված է քարայրում, այն կոչվում է նաև «քարանձավային վանք»։ Վանական համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

14:30- 15:30 Տեղափոխում Գառնիից Ազատի ջրամբար

15:30-16:30-Կայակինգ Ազատի ջրամբարում 

Ազատի ջրամբարը Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից է՝ շրջապատված Երանոսի լեռներով:

16:30-17:00- Ազատ ժամանակ Ազատի ջրամբարում

17:00-18:30- Վերադարձ Երևան

Տևողություն/ Հեռավորություն` 9-10 ժամ / 250 կմ

10:00 - 11:00 Տեղափոխում Երևանից Սևանա լիճ 

11:00 - 11:30 Ազատ ժամանակ Սևանում

11:30-12:00 Սևանավանք

Սևանավանքի վանական համալիրը գտնվում է Սևանի թերակղզու վրա: 305թ.-ին այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ հեթանոսական մեհյանի տեղում եկեղեցի կառուցելով: 9-րդ դարում Մաշտոց Ա Եղիվարդեցին միաբանություն է հիմնել և 871-874-ին Սյունյաց Մարիամ Բագրատունի իշխանուհու մեկենասությամբ կառուցել Սևանի վանքի Սբ. Աստվածածին և Ս. Առաքելոց եռախորան, արևմուտքում ուղղանկյուն խաչաթևերով, խաչաձև գմբեթավոր եկեղեցիները:

12:10 - 13:00 Տեղափոխում՝ Սևանից Հաղարծին գյուղ

13:00 – 14:30 Արտաճանապարհային տուր և Ձիավարություն դիլիջանյան բնության գրկում

Հաղարծին գյուղը Հայաստանի լավագույն վայրերից է ձիավարության համար: Ճանապարհի որոշակի անանցանելի հատվածը կանցնենք արտաճանապարհային փոխադրամիջոցներով՝ ՈՒԱԶ-ներով, ապա կանգ կառնենք և մասնակիցները կունենան ազատ ժամանակ ձիավարությամբ զբաղվելու համար:Հաղարծին գյուղից դուք կփոխեք ձեր ավտոմեքենան և կօգտագործեք UAZ / Villis մեքենան՝ «Սառցապատ» լեռան ստորոտ հասնելու համար: Տևողությունը՝ 15 րոպե։ այաստանի ամենամեծ ձիաբուծական ֆերմաներից մեկի կողքին դուք կընտրեք Ձեր ձին և կսկսեք ձիավարել։ Մենք կարող ենք առաջարկել ձիեր և՛ սկսնակների, և՛ պրոֆեսիոնալների համար: Տևողությունը՝ 1 ժամ։ 

14:30 - 15:00 Տեղափոխում Հաղարծին գյուղից Պարզ լիճ

15:00 – 16:00 Ազատ ժամանակ Պարզ լճում

Այստեղ դուք կվայելեք գեղեցիկ ժամանակ։ Պարզ լիճը գոյանում է աղբյուրներից։ Երկարությունը 300 մ է, լայնությունը՝ 100 մ։ Միջին խորությունը 3 մ է, մոտավորը՝ 10 մ։ Լճի մակերեսը 0,027 մ2 է, զանգվածը՝ 83,8 խմ։ Լիճը շրջապատված է անտառներով։ Լճում ջուրը թափանցիկ է, մի փոքր կանաչավուն։ Այստեղ կարող եք օգտվել նաև զիփլայնի ծառայությունից կամ նավարկությունից:

16:00 – 16:15 Տեղափոխում Պարզ լճից Դիլիջանի հին փողոց

Դիլիջանի հին փողոցը կամ Հին Դիլջան համալիրը դիլիջանյան Թուֆենկյան համալիրի մի մասն է կազմում: Այն կառուցված է 19-րդ դարի ոճով:

16:15 – 18:00 Վերադարձ Երևան

Տևողություն

Բազմօրյա

Լեզուներ

Անգլերեն
Հայերեն
Ռուսերեն

Հավաքածուներ

Գինու տուրեր
Կայակինգ
Ջրային տուրեր
Սպորտային տուրեր
Տուրեր տեսարժան վայրեր

Բարդության մակարդակ

Հեշտ
Միջին

Հաճախակի տրվող հարցեր

  1. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ:
  2. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
  3. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
  4. Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
  5. Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.tourhub.am կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել  Հրապարակային պայմանագրում։

  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Շրջագայության գտնվելու վայրը

Azat Reservoir, Armenia

Կարծիք

0/5
Գնահատված չէ
(0 Reviews)
Գերազանց
0
Շատ լավ
0
Միջին
0
Վատ
0
Շատ վատ
0
0 կարծիք տուրի մասին - Ցուցադրված է 1 0-ից

Թողնել կարծիք

Սկսած։ 114000 ֏
0 (0 Reviews)

Owner

lilit

Գրանցված է 2024-ից

Ուսումնասիրեք այլ տարբերակներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.